Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Դնեպրի» և «Նապոլիի» միջև հանդիպմանը եզրափակիչ սուլիչից հետո «Դնեպրի» երկրպագուները ներխուժել են խաղադաշտ՝ իրենց թիմի եզրափակիչ դուրս գալը տոնելու համար:
Երկրպագուները դաշտում մնացել են 10 րոպե, այնուհետև այն լքել են անձնակազմի խնդրանքով: