Ազգային ժողովը 20 րոպեով ընդմիջել է աշխատանքը: Խորհրդարանի աշխատանքը 20 րոպե ընդմիջելու առաջարկով հանդես եկավ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ազգային ժողովի նիստը մեկնարկել է թեժ մթնոլորտում: Ոչ իշխանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը:

 

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ իրենց մտահոգությունն էր փորձում հայտնել նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, սակայն ԱԺ նախագահը նրա խոսափողը ևս անջատեց: Լևոն Զուրաբյանը ևս մեկ անգամ վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց, սակայն, երբ նա կրկին սկսեց խոսել նույն թեմայի վերաբերյալ, ԱԺ նախագահը կրկին անջատեց նրա խոսափողը:

 

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ ձայնի իրավունք խնդրեց և 20 րոպե ընդմիջում վերցրեց: