Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԶՈւ հնարավոր գործողություններին, նշեց, որ Ադրբեջանը միանշանակ գնում է սահմանի երկայնքով և շփման գծում իրավիճակի սրման, ապա հետևյալ հարցադրումն արեց. «Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է, մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը...»։

 

 

-Տարեսկզբին ՊՆ մամուլի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում ամեն օր տեղի ունեցող միջադեպերին, գրեց. «Մենք դանդաղ պատերազմի մեջ ենք»: Այս իմաստով էլի այդ նույն դանդաղ պատերա՞զմն է, թե ինչ-որ բան է փոխվել:



-Պատերազմի վերսկսման հավանականությունը մեզ անհրաժեշտ է գնահատել Ադրբեջանի տեսանկյունից, ինչի մասին նրանք պարբերաբար արտահայտվում են: Ընդ որում, հայտարարում են պաշտոնապես ու ամենաբարձր մակարդակով,

 

 

-Որ «պատրաստվում են և գնալու են տարածքներն ազատագրելու», որ «սպանելու ենք հայերին», որ «ադրբեջանցի զինվորների պարտքն է դա անելը» և այլն: Իրենց նախարարի խոսքերից եմ մեջբերում:



-Այո, և դա պայմանավորված է բանակցային գործընթացի արդյունքների հետ իրենց անհամաձայնությամբ: Իրենց ոչ շահեկան վիճակը բանակցություններում փորձում են փոխհատուցել կոշտ դիրքորոշմամբ և պարբերական անթաքույց սադրանքներով: Հակամարտության էսկալացիայի մասին է վկայում այն, որ սկզբում դիպուկահարներ էին կիրառում, հետո՝ դիվերսիոն խմբեր, հիմա էլ ավելացել է ականանետային կրակը... Եվ այսպես ամեն օր: Մենք հրավիրել ենք միջնորդների և դաշնակիցների ուշադրությունն այս հանգամանքին: Միաժամանակ իրենց կողմից խստացվում են հակահետախուզական , վարչական-հակահետախուզական ռեժիմները մերձսահմանային գոտում, որտեղ լրագրողների մուտքը և անվտանգության իրավիճակի վերաբերյալ լրատվության հրապարակումն արգելված է: Այսինքն' իրենք գնում են ռազմական գործողությունների նախապատրաստման բոլոր առումներով: Իսկ կանցնե՞ն լայնածավալ գործողությունների, թե՞ կշարունակեն տեղային գործողությունների աստիճանական ընդլայնման մարտավարությունը, երկու տարբերակն էլ հավանական է, և երկուսին էլ պատրաստ ենք: Կարևոր մի հանգամանք ևս. ադրբեջանական իշխանությունները իրենց հայտարարությունների գերին են դարձել, ի տարբերություն Հայաստանի. ո՛չ ՀՀ Նախագահը, ո՛չ պաշտպանության նախարարը նման հռետորաբանություն չեն օգտագործում:

 

 

Եվ այս համատեքստում ցանկանում եմ հռետորական հարց հնչեցնել. իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ: Բաքվում կանցկացվեն օլիմպական խաղերը, Հայկական ուժերը ի ցույց կդնեն իրենց զսպվածությունը մինչև դրանց ավարտը…: Եվ այսօր էլ զսպվածություն են ցուցաբերում , ինչը ակնհայտ տեսանելի է՝ մենք չենք սադրում, չենք սրում իրավիճակը:

 

 

-Հիշեցնենք, որ հունվարին, երբ սահմանին իրավիճակը լարվեց, Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական պետական միջոցառումներն առջևում էին: Ինչո՞ւ եմ ընդգծում, քանի որ որոշ վերլուծաբաններ հենց 100-րդ տարելիցով էին պայմանավորում այդ ակտիվությունը։



- Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը մեր սահմանին իրավիճակի սրման պատրվակներից մեկն էր միայն: Ես էլ կարող եմ մեկ այլ տարբերակ նշել. փորձեցին Բաքվի եվրոպական խաղերի պատրվակով մեզ վրա ճնշում գործադրել, որպեսզի այդ ժամանակահատվածում, իրենց գնահատականով, ոչ մի գործողություն մեր կողմից չլինի: Արդեն երկու շաբաթ է, ինչ իրավիճակը՝ խախտումների ինտենսիվության տեսանկյունից, կարելի է գնահատել ցածր: Պատճառը և՛ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներն են, և՛ Ադրբեջանի կրած կորուստները, որոնք համարժեք, գուցե իրենց համար չսպասված պատասխանն են իրենց իսկ կողմից իրավիճակի ապակայունացմանը միտված դիվերսիոն գործողությունների: Գուցե դա է պատճառը, իսկ գուցե այն, ինչը ոչ միայն չեմ բացառում, այլև շատ հավանական եմ համարում, որ հիմա՝ այդ խաղերի անցկացման այս ժամանակաշրջանն օգտագործում են իրենց ուժերը վերախմբավորելու և նոր սադրանքների նախապատրաստելու համար: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ոչ թե սադրանքների, այլ պարզապես գործողությունների, որովհետև իրենք ոչ միայն սադրում են, այլև հստակ լարվածությունը սրելուն ուղղված գործողություններ են կատարում:

 

 

Շարունակությունն՝ այստեղ: