Այսօր՝ մայիսի 20-ին, նախագահական նստավայրի դիմաց հավաքվել էին մի քանի ՀԿ-ների ներկայացուցիչներ և բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն օրերս նախագահականի մոտ բռնության ենթարկված՝ բանակում մահացած զինծառայողների ծնողների։

 

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքին ունեին «Զինվորը պիտի լինի պաշտպանված», «Ամեն զինվոր իմ որդին է», «Ցեղասպանություն 100 տարի առաջ և 100 տարի հետո», «Ոչ բռնություններին և սպանություններին բանակում» պաստառներ:

 

Ակցիայի ընթացքում նաև միջադեպ տեղի ունեցավ: Մի խումբ տղաներ համարեցին ակցիան հրահրված. «Նրանք այնպես չէ, որ եկել գործի բացահայտման պահանջով, այդ մարդիկ այստեղ են հավաքվել ընդամենը շոուի համար»,- ասաց հավաքված երիտասարդներից մեկը, ով այդպես էլ չցանկացավ ներկայանալ՝ «Հայ մարդ եմ, ի՞նչ կապ ունի, ձեր նման երևի՝ ոչ ավել, ոչ պակաս»,- ասաց նա:

 

Այլ մանրամասներն առաջարկում ենք դիտել ԼՈւՐԵՐ.com-ի պատրաստած տեսանյութում: