Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը որոշում է կայացրել մնալ թիմում:
Ֆուտբոլիստը մերժել է ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը. տեղեկացնում է Bild-ը:
Անգլիական ակումբը պատրաստ էր Հումելսի տրանսֆերի համար վճարել 40 մլն եվրո, սակայն Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը որոշել է մնալ ներկայիս թիմում:
Ակնկալվում է, որ ֆուտբոլիստը դորտմունդյան թիմի հետ կկնքի երեքից չորս տարվա պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով: