ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռիգայում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովում ընդգծել է, որ Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումն առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: «Արդեն տևական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում' Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

 

 

ՀՀ առաջնորդը ցավով է նշել, որ նման նշաններ է տեսնում նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ չեն կարողացել հասնել կոնսենսուսի: ՀՀ նախագահը կարծքի է հայտնել, որ դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում: