«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը մեկնարկել է: Չորս տասնյակ երկրներ պայքարում են լավագույնի տիտղոսին արժանանալու և մրցույթն իրենց երկիր տանելու համար: Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 21-ին անցկացվող եր կրորդ եզրափակչի ընթացքում պետությունների ներկայացուցիչները ելույթ կունենան հետևյալ հերթականությամբ՝ Լիտվա, Իռլանդիա, Սան Մարինո, Մոնտենեգրո, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիա, Չեխիա, Իսրայել, Լատվիա, Ադրբեջան, Իսլանդիա, Շվեդիա, Շվեյցարիա, Կիպրոս, Սլովենիա, Լեհաստան: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ- 2014»-ի հաղթող: