Հայաստանի Հանրապետության վեց թանգարաններում պահվող հայկական գորգերը մեկտեղվել են «Գորգի վիրտուալ թանգարան» նոր կայքէջում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքը բացվել է «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջա¬նակում և նպատակ ունի ամբողջացնել հայկական գորգերի տեղեկատվու¬թյան բազայն: Սա առաջին հերթին կարող է սկզբնաղբյուր ծա ռայել գիտական ուսումնասիրությունների համար: ՀՀ կառավարության 2013 թվականի որոշմամբ' կառավարության գործունեության մշակութային քաղա¬քականության գերակա ուղղություն էր ընդունվել հայկական գորգարվեստի հանրահռչակումը: ՀՀ մշակույթի նախարարության ֆիանանսավորմամբ ստեղծվել է «Գորգի վիրտուալ թանգարան» կայքէջը:

 

Կայքում տեղ են գտել նմուշներ Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Երևանի պատմության թանգարանի, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի, Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանի գորգերի հավաքածուներից: Գորգերից բացի, կայքում կտեղադրվեն նաև հայկական գորգարվեստին նվիրված տարբեր հետազոտություններ, գրքեր և հոդվածներ:

 

Ցանկացողները կարող են այս վիրտուալ թանգարանում մուտքագրել իրենց գորգի լուսանկարը և լրացնել համապատասխան տեղեկությունները: Ադմինիստրատոր-մասնագիտական խորհրդի կողմից տեղեկատվության հաստա¬տու¬մից հետո այն կհայտնվի կայքի կատալոգում և կդառնա գորգերի հանրագիտարանի մաս: Կայքը մշտապես կհամալրվի նաև այլ թանգարանների և կառույցների գորգերի հավաքածուներով, ինչպես նաև Արցախի թանգարանների և ցուցասրահ¬ների գորգերով: