ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվում են «Հայաստանի ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները։
Դրանք շարունակվելու են մինչև հունիսի 2-ը։
ՀՀ արտաքին պարտք-ՀՆԱ ցուցանիշն ավելացել է նաև դրամի արժեզրկման հետևանքով: Այս մասին այսօր ԱԺ-ում 2014թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ հավելելով, որ այդ ցուցանիշը ՀՀ տնտեսության մեջ ներկայումս հասել է 46.6 %-ի:
Անդրադառնալով հարցին, թե ո՞ր վարկատեսակի գծով է առևտրային բանկերի կողմից տրվող վարկերն 2014-ի ընթացքում աճել 22 տոկոսով, Ջավադյանը նկատեց, որ բիզնես վարկավորումը աճել է, սպառողական վարկերը՝ նվազել:
Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.