Չավին, ով մրցաշրջանից հետո կարիերան կշարունակի Քաթարի առաջնությունում, անդրադարձել է հոլանդացի մասնագետ Լուի Վան Գալին և նշել.

«Վան Գալն ինձ շատ բան է սովորեցրել: Մի անգամ նա ինձ ասաց՝ դու Զիդանից լավն ես: Ես ասացի՝ շնորհակալություն, միստե՛ր, սակայն ավելի լավ է չչափազանցնել: Ես լավագույն մարզիչների հետ եմ աշխատել, այդ հարցում բախտս բերել է: Կարծում եմ՝ անարդար վարվեցինք Վան Գալի հետ, քանի որ նա մեծագույն մարզիչ է»,- Չավիի խոսքը մեջբերում է El Pais-ը: