ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում տիրող ճգնաժամը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով՝ Մինսկի պայմանավորվածությունների հիման վրա: Այս մասին տեղեկացնում ՌԻԱ «Նովոստին»:

 

«Այսօր, իսկապես, կա խաղաղ կարգավորման իրական հնարավորություն՝ հիմնված Մինսկի համաձայնագրերի վրա»,- ասել է Լավրովը:

 

«Առանցքային պայմանն Ուկրաինայի իշխանությունների և Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղղակի, կայուն երկխոսության հաստատումն է», - հավելել է նա:

 

Ավելի վաղ, Լավրովը նշել է, որ հոռետես վերաբերմունք ունի Ուկրաինայի՝ մինսկյան համաձայնագրերն իրականացնելու հնարավորությանը: