armsport.am Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի պաշտպան Լորան Կոսելնին կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Այդ մասին հաղորդում է «Daily Star»-ը։

Աղբյուրի համաձայն՝ պաշտպանը կներառվի ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի տրանսֆերում անգլիական ակումբ։ «Արքայական ակումբի» ղեկավարությունը դիտարում է 29-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու տարբերակը։

Ավարտված մրցաշրջանում Կոսելնին «Արսենալի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ խփելով երեք գոլ։