ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ, շվեյցարուհի Հայդի Տալյավինին հրաժարվել է պաշտոնից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ժան-Մարկ Կրեվուազյեն:

 

Հայդի Տալյավինին տարբեր տարիներին դիվանագիտական լուրջ պաշտոններ է զբաղեցրել: 2000-2001թթ. Նա եղել է ԵԱՀԿ այդ ժամանակվա նախագահի անձնական ներկայացուցիչը Կովկասում: 2001-2002թթ. Նա եղել է Բոսնիա Հերցեգովինայում Շվեյցարիայի դեսպանը: Նա 2009թ. վերջին և 2010թ. սկզբին գլխավորել է Ուկրաինայում նախագահական ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական խումբը: