Երկրպագուների քվեարկության արդյունքում «Վոլգայի»՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սարկիսովը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Սարկիսովի օգտին քվեարկել է երկրպագուների 41,5 տոկոսը:
Երկրորդ տեղում Լեանդրոն է՝ 14,8 տոկոս, երրորդում՝ դարպասապահ Արթուր Նիգմատուլինը:
Նշենք, որ Սարկիսովի պարգևատրման արարողությունը տեղի կունենա նոր մրցաշրջանի առաջին տնային խաղում: