Հաքերները կոտրել են Լիտվայի բանակի միացյալ շտաբի պաշտոնական կայքը, ինչից հետո կայքում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ երկիրը ծրագրում է անեքսավորել Կալինինգրադը, հաղորդում է Delfi-ն:
Նշվում էր, որ հունիսի մեկին Բալթյան երկրներում և Լեհաստանում անցկացվող «Սրի հարվածը» զորավարժությունների նպատակը «ՌԴ Կալինինգրադի շրջանի անեքսիային պատրաստվելն է»:
Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Վիկտորիա Ցեմինիտեն հայտարարել է, որ կայքում կեղծ տեղեկատվություն է տեղադրվել:
«Կիբերանվտանության ազգային կենտրոնի վերլուծաբանները հետաքննում են կայքը կոտրելու փաստը»,- ասել է Ցեմինիտեն: