ՀԷՑ վատնումների համար մեղավորները պետք է պատժվեն: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ, հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

 

«Մենք չպետք է նայենք՝ ինչքանով են թանկացնում, այլ պետք է նայենք, թե ինչ է պետք անել, որ համակարգը բարելավվի: Եթե հնարավոր է բարելավել և չթանկացնել, այլ մի բան էլ նվազեցնել, դրա համար ենք պայքարելու:

 

Մի բան է, որ անհրաժեշտ է համակարգը նորմալ աշխատի, մի ուրիշ բան՝ որ մեղավորները պետք է պատժվեն»,- ասաց Պողոսյանը:

 

Տեսանյութը` 1in.am-ի