Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

 

 

Ալիևը նախ շնորհավորել է Էրդողանին Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակի կապակցությամբ: Քննարկելով թուրք-ադրբեջանական հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում՝ երկու երկրի նախագահները համոզմունք են հայտնել հետագայում էլ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ: Ալիևն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր ևս: