Ռոման Ամոյանը շարունակում է իր մրցելույթները Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում: Ամոյանը 59 կգ քաշային ըմբիշների երրորդ տեղի համար պայքարի սփոփիչ գոտեմարտում ուժերը չափեց Դանիայի ներկայացուցչի հետ:

Ամոյանը հաղթեց 3:0 համար և բրոնզի համար կպայքարի Ադրբեջանի ներկայացուցչի՝ Էլման Մուխտարովի հետ: