Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատան վրա կրակոց արձակած Արթուր Միրզոյանի նկատմամբ համաներում կիրառելու միջնորդությունը: Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Գեորգի Շատվորյանը:

 

 

«Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում վերաքննիչ բողոքը քննելիս ես և իմ պաշտպանյալը համաներում կիրառելու միջնորդություն արեցինք: Դատարանը բավարարեց միջնորդությունը, Միրզոյանը ազատ է արձակվել համաներման հետ կապված»,- ասել է նա:

 

 

Ավելի վաղ դատարանը Արթուր Միրզոյանին դատապարտել էր երկու տարվա ազատազրկման:

 

 

Քննության տվյալներով՝ Արթուր Միզոյանը 2014-ի օգոստոսի 18-ին երկփողանի զենքից, որի վրա եղել է Թուրքիայի զինանշանը, կրակել էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան ճակատային հատվածին: Նա խոստովանել էր իր մեղքը: