Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին անդրադարձել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում Ջամայկայի հետ խաղին, որն արգենտինացու համար 100-րդն էր ազգային ընտրանու կազմում:
«Արգենտինայի հավաքականում խաղալ երազել եմ մանկուց: 100-րդ խաղն անցկացրի հավաքականի կազմում և ուրախ եմ, որ դա ինձ մոտ ստացվեց: Ոչինչ ավելի ինձ համար հպարտություն չէ, քան սեփական երկիրը ներկայացնելը: Հուսով եմ՝ հավաքականում դեռ երկար տարիներ հանդես կգամ: Իսկ հիմա ժամանակն է հաղթել Ամերիկայի գավաթում»,- ֆուտբոլիստը գրել է ֆեյսբուքյան իր էջում և տեղադրել լուսանկար: