Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հունիսի 22-ին երկրի ժողովրդին հղած ուղերձում հայտարարել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հանրապետության անդամակցելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է պետության ղեկավարի կայքում:

 

 

«Այսօր Ժնեւում կայացել Է աշխատանքային խմբի եզրափակիչ նիստը, որտեղ պաշտոնապես հայտարարվել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցության շուրջ բանակցությունների ավարտի մասին: Այս իրադարձությունը մեզ համար պատմական Է: Ղազախստանը կդառնա ԱՀԿ-ի 162-րդ անդամը»,-նշվում Է Նազարբաեւի ուղերձում:

 

 

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ին անդամակցությունը կապահովի Ղազախստանի ձեռնարկությունների մուտքը արտասահմանյան շուկաներ, իսկ սպառողները կունենան ապրանքների ու ծառայությունների ավելի մեծ ընտրություն: «Այսօր մեր առեւտրի 90 տոկոսը բաժին Է ընկնում ԱՀԿ-ի անդամ երկրներին: Ուստի այդ որոշումը մեզ համար շատ կարեւոր Է: Ղազախստանն Էլ ավելի գրավիչ Է դառնում ինչպես օտարերկրյա, այնպես Էլ հայրենական ներդրողների համար: Մենք նոր արտադրություններ ու աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն ենք ստանում»,-հավելել Է Նազարբաեւը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: