Հանրահայտ «Տիտանիկ» ֆիլմի երաժշտության համար 2 հեղինակավոր «Օսկար» մրցանակի արժանացած կոմպոզիտոր Ջեյմս Հորները զոհվել է Կալիֆորնիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Այս մասին գրում է The Hollywood Reporter` վյկայակոչելով կոմպոզիտորի մամուլի քարտուղարին:

 

Նշվում է, որ կործանված S312 Tucano ինքնաթիռում 1 մարդ է եղել:

 

Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել ավիավթարի մանրամասներն ու պատճառները: