Հունիսի 30-ին, ժամը 10.15-ին, «Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից» ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ մի տղամարդ բարձրացել է չորրորդ հարկ և հիվանդասենյակներից մեկում կրակել կնոջ վրա:

 

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1982 թվականին ծնված Հայկ Վարդանյանը հիվանդասենյակում երկու անգամ կրակել է իր կնոջ ուղղությամբ' վնասվածքներ պատճառելով պարանոցի և ուսի շրջանում, ապա ինքնասպան է եղել' կրակելով իր կրծքին:

 

 

Դեպքի վայրում հայտնաբերվել է արտասահմանյան արտադրության, 9 մմ-անոց ապօրինի ատրճանակ և երեք պարկուճ: Եվս մեկ ատրճանակ հայտնաբերվել է Վարդանյանի գրպանում:

 

 

Կատարվում է քննություն: