ԱՄՆ-ի Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, որը հավակնում է Հանրապետական կուսակցությունից առաջադրվել որպես ԱՄՆ-ի նախագահի թեկնածու, հունիսի 30-ին տվյալներ է հայտնել վերջին 33 տարում իր հարկային մասհանումների վերաբերյալ: Ինչպես նշում են տեղական զանգվածային լրատվամիջոցները, այդ նյութերից հետևում է, որ քաղաքական գործչի կարողությունը 19 միլիոն դոլարից մինչև 22 միլիոն դոլարի սահմաններում է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

 

Բուշի համար եկամուտների հիմնական աղբյուր են դարձել ներդրումային գործունեությունը, ինչպես նաև հրապարակային ելույթները, դրանց համար առավելագույն վարձատրությունը կարող է հասնել 75 հազար դոլարի: Ինչպես նշել է CNN հեռուստաընկերությունը, ավելի վաղ նախագահի թեկնածուներից ոչ մեկն իր հարկերի մասին տվյալներ չի հայտնել այդքան երկար ժամկետում: