Ուսումնասիրել ենք մրցակցի' անցյալ մրցաշրջանի խաղերը, գիտեմ, որ թիմը յոթ ֆուտբոլիստով է համալրվել, իսկ թիմի կազմում հատկապես կառանձնացնեմ Գյոզալյանին և Միհրան Մանասյանին, այս մասին լրագորղների հետ հանդիպմանը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սենթ Ջոհնսթոն» խաղին ընդառաջ նշեց հյուրերի գլխավոր մարզիչ Թոմի Ռայթը:

 

 

Այս մասին ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սենթ Ջոհնսթոն» հանդիպմանն ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանը նշեց հյուրերի գլխավոր մարզիչ Թոմի Ռայթը:

 

 

«Հոգնած չենք, որովհետև հաջող թռիչ ենք ունեցել լավ հանգստացել ենք: Ուսումնասիրել ենք մրցակցի' անցյալ մրցաշրջանի խաղերը, տեղյակ ենք նոր ֆուտբոլիստներից, հատկապես Գյոզյալյայնի և Միհրան Մանասյաի մասին գիտենք: Յուրաքանչյուր խաղի տրամադրված ենք հաղթանակի և հետևաբար այս խաղից էլ հաղթանակ ենք ակնկալում»:

 

 

Այն հարցին թե որքանով է մրցաակիցը և վիճակահանությունը մարզիչը հարմար համարում իրենց թիմի համար Ռայթը նշեց

 

 

«Վիճականությունը բարդ է ինքնին, սակայն մենք փորձ ունեն, քանի որ վիճակահանությունների արդյուքում բարդ մրցակիցներ ենք ունեցել: Մինչ այս այդքան էլ տեղեկություն չունեի Հայաստանի և հայկական ֆուտբոլի մասին: Տեղյակ եմ, որ անցյալ տարվա համեմատ առաջընթացը մեծ է և բավականին առաջխաղացում ունի հայկական ֆուտբոլը: Մեր փորձը մեղմ ասած մի քիչ ավելի շատ է, սակայն տարիների փորձը ցույց է տվել, որ հնարավոր չէ նախապես գնահատել խաղը: Սակայն միշտ հավատով ենք մոտենում խաղին»:

 

 

Ասուլիսին ներկա ֆուտբոլիստը' Դևիդսոնը նշեց, որ որ իրենց փորձը մի փոքր ավելի շատ է և իրենք կենտրոնած են լինելու խաղի վրա: