Համաձայն WikiLeaks-ի կողմից հրապարակված նոր փաստաթղթերի՝ Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության մոտ գոյություն է ունեցել հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում էր Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակի աշխատակազմի գաղտնալսումներով: Այս մասին հայտնում է Sueddeutsche Zeitung թերթը՝ հղում անելով նոր տվյալներին:
Ըստ թերթի՝ ստորաբաժանումը կրում էր Հավաքագրման հատուկ ծառայություն անվանումը: Փաստաթղթերում նշվում է, որ ծառայությունը գոյություն է ունեցել 2011 թ. և մասնագիտացված էր հեռախոսազրույցների գաղտնալսման մեջ:
Այսպիսով ամերիկյան գաղտնի ծառայության աշխատակիցները կարող էին գաղտնալսել Գերմանիայի կանցլերի Եվրոպական քաղաքականության հարցերով խորհրդական Նիկոլաուս Մայեր-Լանդրութի և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հեռախոսազրույցները: