Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն իր կարծիքով հիմար հարցերի համար դադարեցրել է հեռուստատեսային հարցազրույցը և բարկացել է սեփական մամուլի ծառայության աշխատակիցների վրա. տեղեկացնում է dailymail-ը:
Պորտուգալացին հանգիստ պատասխանել է լրագրողի՝ Ռաֆայել Բենիտեսի հետ աշխատանքի մասին հարցին, իսկ հետո Սերխիո Ռամոսի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին հարցը ֆուտբոլիստին հանել է համբերությունից և նա նշել է, որ ոչինչ չգիտի:
Այնուհետև հաջորդել է Սթիվեն Ջերարդի՝ «Լոս Անջելես Գելաքսի» տեղափոխության և «Ռեալի» հետ իր պայմանագրի մասին հարցը: Այդ ժամանակ ֆուտբոլիստի մամուլի ծառայությունն առաջարկել է ընդհատել հարցազրույցը:
Ֆուտբոլիստը բարկացել է իր աշխատակիցների վրա և պորտուգալերենով նշել.
«Ցանկանում եք այս մարդկանց հանդեպ անբարեհամբույր երևա՞մ: Դա ձեր աշխատանքն է: Դա ստիպում է, որ ես հիմար երևամ մարդկանց առաջ»:
Պորտուգալացին, այնուամենայնիվ, դադարեցրել է հարցազրույցը, հեռանալուց առաջ սեղմել լրագրողի ձեռքը և ասել՝ շնորհակալություն, ընկե՛ր: