Ադրբեջանում արգելափակել են Skype-ով խոսակցությունները:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az-ը, դա տեղի է ունեցել WhatsApp-ից զանգերի արգելափակումից մի քանի օր անց:

 

 

Հայտնի է դարձել, որ Skype-ով խոսակցություններն արգելափակվել են Ադրբեջանի պահպանության հատուկ պետական ծառայության մասնագետների կողմից: Դեռեւս հայտնի չեն Skype մուտքի սահմանափակումների դրդապատճառները, որոնցով առաջնորդվել է Հատուկ պետական ծառայությունը: