Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում»:

 

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 37%-ը (1350 ձայն) ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կցանկանար տեսնել Վարդան Մինասյանին:

 

Մասնակիցների 26%-ը (950 ձայն)՝ Խորեն Հովհաննիսյանին, 13%-ը (490 ձայն)՝ Միշել Տեր-Զաքարյանին, 10%-ը (360 ձայն)՝ Սարգիս Հովսեփյանին, 5%-ը (190 ձայն)՝ Արթուր Պետրոսյանին: 5%-ը (180 ձայն)՝ Աբրահամ Խաշմանյանին և 4%-ը (120 ձայն)՝ Վարուժան Սուքիասյանին:

 

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 3640 մարդ: