Օդեսայի նոր մաքսային տերմինալում աշխատանքի կտեղավորվեն մոդելային արտաքին ունեցող երիտասարդներ: Այդ մասին հայտարարել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին. փոխանցում է УНН-ը:
«Կառուցվում է բոլորովին նոր տերմինալ, որտեղ աշխատելու են մոդելային արտաքին ունեցող երիտասարդներ»,- ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ մաքսային ծառայությունը փոխելու համար գործի կդրվեն նոր մոտեցումներ, քանի որ ներկայիս վիճակում, այն չի կարող գործել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայության ղեկավարը Սաակաշվիլիից մեկ միլիոն է պահանջել: