Փարիզի մերձակայքում գտնվող խանութում տեղի ունեցած պատանդառությունը կարող է կապված լինել կողոպուտի հետ: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Ոստիկանության ներկայացուցիչները ենթադրում են, որ այն, ինչ կատարվում է, ահաբեկչական գործողություն չէ, այլ կողոպուտի փորձ:
Նշվում է, որ այդ պատանդառության մասին իր ընկերոջը հասցրել է տեղյակ պահել խանութի աշխատակցուհին՝ հաղորդագրության միջոցով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ երկու կամ երեք զինված տղամարդիկ պատանդներ են վերցրել Վիլնյով-լա-Գարենում գտնվող Primark խանութում: