Մադրիդի «Ռեալը» երեկ պաշտոնապես հայտարարեց թիմի լեգենդար դարպասապահ և ավագ Իկեր Կասիլյասի հեռանալու մասին: Դարպասապահը կարիերան կշարունակի «Պորտուում», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:
Ժամանակակից ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկն իսպանական թիմի սան է և իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Արքայական ակումբում», որտեղ հանդես եկավ 16 տարի՝ սկսած 1999թ-ից:
«Ռեալի» կազմում Կասիլյասը մասնակցել է 725 խաղի, հինգ տարի անընդմեջ (2008-2012) ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ, հինգ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկու անգամ՝ գավաթի խաղարկությունում, երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայում:
Ստորև ներկայացնում ենք դարպասապահի մադրիդյան կարիերայից մի փոքր հատված:
Դարպասապահի մասնակցությամբ առաջին մրցաշարը՝ մադրիդցիների պատանեկան թիմում
Մոստոլեսի փողոցներից մեկն անվանվեց ի պատիվ Կասիլյասի
1997թ. AS-ը գրում է մի դպրոցականի մասին, ով մարտահրավեր է նետել Չեմպիոնների լիգայում «Ռոսենբորգի» դեմ խաղում
Կասիլյասը՝ կարիերայի սկզբին
1999թ-ի սեպտեմբերի 12. Կասիլյասի նորամուտը Պրիմեր լիգա՝ «Ատլետիկոյի» դեմ հանդիպում:
2000թ., Լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակը դարպասապահը ստանում է Ալֆրեդո Դի Ստեֆանոյից
Ավելի վաղ՝ մայիսին, ամենաերիտասարդ դարպասապահը հաղթում է Չեմպիոնների լիգայում
2001/2002թթ. Չեմպիոնների լիգա. հենց այն փոխարինումը: Կասիլյասը դուրս եկավ և խաղաց
Նախկին թիմակիցների՝ Զիդանի, Բեքհեմի և Ռաուլի հետ
Ռոնալդուի, Մարսելոյի, Ռամոսի, Մոուրինյուի հետ
Կասիլյասը և իր էմոցիաները
Կասիլյասը և մրցանակների մի մասը
Մադրիդցիների 10-րդ գավաթը՝ Չեմպիոնների լիգայում
Կասիլյասի բոլոր մրցանակները՝ մադրիդյան թիմում
Սերխիո Ռամոսը թիմակցին հրաժեշտի խոսում շնորհակալություն հայտեց. «Մեծագույն ավագ, շնորհակալություն քեզ»:
«Ցավալի է, որ Իկերը հեռացավ այն ակումբից, որին շատ տարիներ տվել է ամեն ինչ: Նա լավ ընկեր է, հիանալի մարդ և ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը... «Ռեալի» իսկական լեգենդը: Շնորհակալություն, ընկեր»,- ասել է Դևիդ Բեքհեմը: