ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհուրդ է տալիս լուրջ ուշադրություն չդարձնել տարբեր տեսակի հայտարարություններին ու այն ծրագրային կամ արտածրագրային միջացոռումներին, որոնք այսօր իրականացնում է Ադրբեջանը:

 

 

‹‹Իրավիճակը լրջորեն վերահսկում են ՀՀ զինված ուժերի ղեկավարությունն ու այն համապատասխան ծառայությունները, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության համար: Լարվածության դեպքում համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում: Ադրբեջանում ներկայում իրականացվող միջոցառումները որեւէ մտահոգություն չեն պատճառում: Մենք մեր աշխատանքն ամենօրյա ռեժիմով իրականացնում ենք››,- լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը: