Ուշադրություն

Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն

 

Հանրապետության տարածքում' հուլիսի 18-ին Վայոց Ձորում և Սյունիքում, 22-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում'15-20 մ/վրկ. արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 1-2 աստիճանով, 21-22-ին նույնքանով կբարձրանա:

Երևանում' հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: