ԱՄՆ-ի դատարանը մեղավոր է ճանաչել Ջեյմս Հոլմսին' Կոլորադո նահանգում 12 մարդու սպանության մեջ, տեղեկացնում է AP-ն:

 

 

Ըստ դատավճռի, նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

 

 

Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ի գիշերը 27-ամյա Ջեյմս Հոլմսը ներխուժել է կինոդահլիճ' «Խավարի ասպետի վերադարձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, արցունքաբեր գազ է բաց թողել և կրակ բացել:

 

 

Ողբերգության հետևանքով զոհվել է 12 մարդ, 70-ը վիրավորվել է: