Մոսկվայի «Սպարտակ» Ռուսաստանի նոր` 2015/16 մրցաշրջանը մեկնարկեց «Ուֆայի» դեմ հանդիպմամբ:

Առաջին տուրում մոսկովյան ակումբը տնային խաղում 2:2 հաշվով ավարտեց խաղը: Հանդիպման 12-րդ րոպեին հյուրերը Հարիս Հանջիչի գոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան:

12-րոպե անց Սերդար Տասկին հավասարեցրեց հաշիվը: Հյուրերը առաջին խաղկեսը ավարտեցին տասը հոգով` 31-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Էմանուել Ֆրիմպոնգը: Սա, սակայն չխանգարեց «Ուֆայի» ֆուտբոլիստների երկրորդ գնդակն ուղարկել դաշտի տերերի դարպասը: 67-րդ րոպեին Դմիտրի Ստոցկին գոլի հեղինակ դարձավ:

Իսկ Ալենիչևի թիմին պարտությունից փրկեց 63-րդ րոպեին Յուրա Մովսիսյանին փոխարիած Զե Լուիշը, ով հաշիվը հավասարեցրեց 79-րդ րոպեին:

Նշենք, որ մեր հավաքականի մյուս ֆուտբոլիստը` Արաս Օզբիլիսը պահեստայինների շարքում էր: