Հուլիսի 19-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թևոսյան փողոցում' «Պառնաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես-C240» մակնիշի 34 AV 479 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1988 թ. ծնված Ա. Կ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորները' 1993 թ. ծնված Մ. և 1990 թ. ծնված Հ. Ա.-ները, հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Մ. Ա.-ի և Ա. Կ.-ի առողջական վիճակը' ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լուսանկարները՝ Shamshyan.com