2015 թվականի հունվար-հունիս ամիսներին ադրբեջանական կապիտալի մասնակցությամբ Թուրքիայում 99 ընկերություններ են ստեղծվել, այդ թվում' 25 բաժնետիրական:

 

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հայտնում է Թուրքիայի պալատների եւ սակարանների միությունը (TOOB):

 

 

Նշվում է, որ վերջին 6 ամիսներին ստեղծված բաժնետիրական միությունների կապիտալում Ադրբեջանից ներդրողների մասնակցությունը կազմում է 78,8 տոկոս կամ 6 մլն 822,6 հազար լիրա: Սահմանափակ պատասխանատվությամբ 74 ընկերությունների կապիտալում ադրբեջանցի գործարարները 5 մլն 254,6 հազար լիրա են ներդրել:

 

 

Թուրքիայում այս տարվա ընթացքում ադրբեջանցի գործարարների մասնակցությամբ ստեղծված սահմանադրական կապիտալում ներդրվել է 16,4 մլն լիրա:

 

 

Ադրբեջանցի ներդրողներն իրենց կապիտալը հիմնականում ներդնում են Թուրքիայի առեւտրի, հասարակական սննդի, զբոսաշրջության, տրանսպորտի եւ այլ ծառայությունների ոլորտներում:

 

 

Ի տարբերություն Ադրբեջանի, Թուրքիայում կոմերցիոն անձանց պետական ռեեստրի տվյալները հասարակությունից չեն թաքցվում: Յուրաքանչյուր ցանկացող կարող է դրանց հետ ծանոթանալ տարբեր որոնողական հնարավորությունների միջոցով (գրանցման համարը, ընկերության անվանունը, սեփականատիրոջ ազգանունը, անունը եւ այլն)