Աֆղանստանի հյուսիսում հարսանիքի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մոտ 20 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել:

 

 

Ողբերգությունը տեղի է ունեցել Աֆղանստանի Բաղլան նահանգում' երկրի մայրաքաղաք Քաբուլից 160 կմ հեռավորության վրա, հաղորդում է Xinhua գործակալությունը' հղում անելով տեղական ոստիկանությանը:

 

 

Շրջանի ոստիկանապետի խոսքով' հարսանեկան արարողության ժամանակ զինված տղամարդկանց միջև փոխհրաձգություն է սկսվել:

 

 

Նշվում է, որ բոլոր զոհերը տղամարդիկ են: Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում: