Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Տոտենհեմի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի ծառայություններով, տեղեկացնում է Sportmediaset-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ գերմանական ակումբը 30-ամյա իսպանացու տրանսֆերի համար առաջարկել է 12 մլն եվրո:

Նշենք, որ «Տոտենհեմը» ֆուտբոլիստին «Վալենսիայից» ձեռք էր բերել 30 մլն եվրոյի դիմաց:

Սոլդադոյի գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2017 թ.: