Մոսկվայում՝ «Սբերբանկի» մուտքի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Life News-ը:

 

«Բանկային հաստատություններից մեկի մուտքի մոտ անհայտ անձինք կրակ են բացել: Բանկի աշխատակիցները փակվել են ներսում: Շեմին ընկած 2 վիրավորները կյանքի նշաններ ցույց չեն տալիս»,- պատմել են ականատեսները:

 

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: