Մադրիդի «Ռեալը» շարունակում է իր ելույթները International Champions Cup-ում:
Մրցաշարի շրջանակներում «Արքայական ակումբը» այս անգամ ուժերը չափեց Միլանը ներկայացնող համանուն թիմի հետ:
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերին չհաջողվեց դարպասի գրավում արձանագրել:
Արդյունքում նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներ:
10:9 հաշվով մադրիդյան թիմը հաղթանակ տոնեց: «Միլանի» կազմում վերջին հարվածը չիրացրեց Ջանլուիջի Դոնարուման:
Այս հաղթանակի շնորհիվ Բենիտեսի թիմը դաձավ մրցաշարի չինական փուլի հաղթողը: