Goal.com-ը ներկայացրել է Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ տուրի «Բորուսիա»-«Վոլֆսբերգ» հանդիպման լավագույն և վատագույն ֆուտբոլիստներին:
Խաղի լավագույն ֆուտբոլիստը գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, ով գոլային փոխանցում էր կատարել և երեք գոլ ուղարկել մրցակցի դարպասը:
Խաղի վատագույն ֆուտբոլիստը հյուրերի խաղացող Միխաել Բերգերն է: