Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն կոալիցիոն բանակցությունների շրջանակում հանդիպել է քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրե»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, հանդիպումը շարունակվել է շուրջ 4,5 ժամ:
Հանդիպմանը ներկա գտնված Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը հայտնել է, որ Դավութօղլուն և Քըլըչդարօղլուն պայմանավորվել են օգոստոսի 13-ին կամ 14-ին կրկին հանդիպել՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով:
Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում: Այս պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար սկսեց բանակցել 10 տոկոսի շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունների՝քեմակալան Հանրապետական ժողովրդաական (ՀԺԿ), Ազգայնական շարժում և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ: Բանակցությունների ընթացքը բացառեց քրդական կամ ազգայնական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Արդյունքում իշխող կուսակցությունը և քեմալականները նախապես ընտրված պատվիրակությունների մակարդակով 5 հանդիպում անցկացրին՝ քննարկելու կոալիցիա կազմելու շուրջ երկու կողմերի նախապայմաններն ու ցանկությունները: