Սիրիայի ազատ բանակը թուրք-սիրիական սահմանին լայնածավալ ռազմական գործողություններ է ծավալում «Իսլամական պետության» դեմ' օգտագործելով ականանետեր ու զրահատեխնիկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, բախումների ձայները լսելի են թուրքական Քիլիս նահանգից, նաև լսվում են պայթյունների ձայներ ու նկատվում է սև թանձր ծուխ: Սիրիայի ազատ բանակը մտադիր է ԻՊ-ից ազատագրել մի քանի գյուղեր: Տեղեկություններ կան, որ ազատ բանակին հաջողվել է գերի վերցրել ԻՊ-ի մի քանի ահաբեկիչների:

 

 

Իրենց հերթին թուրքական ուժերը միջամտում են մարտերին: Բացի դրանից թուրքական սահմանին լրացուցիչ զրահատանկային տեխնիկա է տեղադրվել:

 

 

Արաբական աղբյուրների տեղեկացմամբ' Լաթաքիայում ռումբեր ընկնելու հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 14-ը' վիրավորվել:

 

ՄԱԿ-ի տվյալներով' Սիրիայում ավելի քան չորս տարի շարունակվող բախումների զոհ է դարձել 220 հազարից ավելի մարդ: