Կատալոնյան «Բարսելոնան» ՈւԵՖԱ-ի կողմից կարժանանա հատուկ մրցանակի' Չեմպիոնների լիգայում հինգ անգամ հաղթելու համար:

Մրցանակը կատալոնյան թիմին կշնորհվի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ, որը տեղի կունենա Մոնակոյում:

Բացի Լիոնել Մեսսիից և Լուիս Սուարեսից միջոցառմանը հրավիրված են Անդրես Ինյեստան, Կարլես Պույոլը, Էրիկ Աբիդալը, Ջուլիանո Բելետին և Անդոնի Սուբսարետան: