Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը բարդ մրցակցություն է սպասում սեպտեմբերին Լաս Վեգասում կայանալիք աշխարհի առաջնությունում:
«Մենք Վրաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք ենք անցկացրել: Տղաները լավ մարզավիճակում են: Գրեթե անթերի ենք արել ամեն ինչ և պատրաստվում ենք մեկնել Լաս Վեգաս: Օգոստոսի 30-ից կմեկնարկի մեր վերջին ուսումնամարզական հավաքը հենց այնտեղ: Աշխարհի առաջնություն մեկնող կազմը ամենաօպտիմալն է, չունենք մի մարզիկ, ով ինչ-ինչ պատճառներով չի ընդգրկվել կազմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գլխավոր մարզիչը:
Վերջինիս խոսքով' թիմը վերջին հավաքի ընթացքում ևս լավ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը, ինքը' մարզին, ավելի շատ Օլիմպիական խաղերի վարկանիշ է ակնկալքում: «Պայքարը շատ բարդ է լինելու և նախապես ոչինչ ասել չեմ կարող, ամեն ինչ ցույց կտա գորգը»,-ասաց նա:
ԱՄՆ կմեկնի 7 ըմբիշ՝ Գարիկ Բասեղյանը (57), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիևը (86 կգ), Էդգար Ենոքյանը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ): Հայաստանը աշխարհի առաջնությունում ներկայացուցիչ չի ունենա միայն ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում: