Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տերեքի» դեմ խաղում «Ուրալի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը փոխարինվել է առաջին խաղակեսում` վնասվածքի պատճառով:
«Ուրալի» մարզիչ Յուրի Մատվեևը ասուլիսի ժամանակ նշել է, որ նախնական ախտորոշմամբ ֆուտբոլիստի ձկնամկանն է պատռվել:
«Ամենայն հավանականությամբ, նա որոշ ժամանակով չի կարողանա օգնել թիմին: Դա նախնական ախտորոշումն է, բուժզննում անցնելուց հետո ամեն ինչ պարզ կլինի: Կարծում եմ' հավաքականի առաջիկա խաղերին մասնակցել չի կարողանա: Համենայն դեպս, ներկա պահին ոտքը չի կարողանում դնել գետնին: Շատ ցավալի է, քանի որ Մանուչարյանը լավ մարզավիճակում էր ու շատ էր օգնում մեզ»:
Հիեցնենք, որ «Տերեքի»դեմ խաղում Մանուչարյանը դարձել էր գոլի հեղինակ: