Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բրիտանացի քանդակագործ Մայքլ Ուեյդին պատվիրել է պատրաստել իր մոմե արձանը, որի համար վճարել է 20 հազար ֆունտ: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:
Մոմե արձանը Մադրիդի թանգարանում ներկայացված արձանի կրկնօրինակն է: Պորտուգալացին նշել է, որ արձանը դնելու է Իսպանայում գտնվող իր առանձնատներից մեկում:
Նշենք, որ մարտին Ռոնալդուն Մադրդիում ներկայացված մոմե արձանի համար ոճաբան է վարձել, ով ամեն ամիս հետևում է արձանի մազերի վիճակին: