ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է իր նախկին ղեկավար Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակագրության հերթական մասը, գրում է Wall Street Journal-ը:

Նշվում է, որ անհրաժեշտ է եղել խմբագրել մոտ 150 նամակ` դրանցից վերացնելով ծառայողական գաղտնի տեղեկատվությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հիլարի Քլինթոնի էլփոստում պետդեպարտամենտը հայտնաբերել է 60 գաղտնի տեղեկություն պարունակող նամակ: